ԼԼիլիթ Ասատրյան

Գնել Սանոսյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են շինարարության ոլորտում համագործակցության հարցեր

Գնել Սանոսյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են շինարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Քննարկվել են հատկապես շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
 
Նախարար Սանոսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները, առաջիկա ծրագրերը և նկատել, որ այս գործընթացում հաճախ տեղական շինարարական, նախագծող ընկերություններին ներուժը բավարար չի լինում և ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել և տեղում ծանոթանալ աշխատանքների ծավալին ու ընկերությունների ներուժին։


Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում