ԱԱրսեն Մկրտչյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են եղել ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և ՀԲ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Կառավարության եւ  Համաշխարհային բանկի միջև կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին և նախաձեռնություններին՝  զբոսաշրջային ենթակառուցվածքների և տեղական տնտեսության զարգացման, Կանաչ և դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման և մի շարք այլ ուղղություններով:    

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում