ՎՎարդուհի Հարությունյան

Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է. Պուտին

Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է. Պուտին

Արևմուտքն արդեն ավելի քան 150 մլրդ դոլար է ծախսել Կիևին աջակցելու և զենք մատակարարելու համար: Այս մասին Դաշնային ժողովին իր ուղերձում հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ պատերազմը սկսել է Արևմուտքը, իսկ Ռուսաստանը ուժ է կիրառել՝ այն կանգնեցնելու համար:  

«Ռուսաստանը չի կռվում Ուկրաինայի ժողովրդի դեմ, սակայն ուկրաինացիները դարձել են Կիևի և արևմտյան իշխանությունների պատանդը»,- հայտարարել է Պուտինը, հավելել՝ Ուկրաինայի ղեկավարությունը սպասարկում է երրորդ պետությունների շահերը։

Կրեմլի ղեկավարը զգուշացրել է, որ որքան Արևմուտքը շարունակի հեռահար միջոցներ տրամադրել Կիևին, այնքան Մոսկվան ստիպված կլինի հետ մղել իր համար սպառնալիքը: Պուտինի խոսքով՝ Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է: «Սակայն Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում»,- ասել է ՌԴ նախագահը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում