ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ պատգամավորները ծանոթացել են Տեղ համայնքի խնդիրներին, զրուցել բնակիչների հետ

ԱԺ պատգամավորները ծանոթացել են Տեղ համայնքի խնդիրներին, զրուցել բնակիչների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներով այցելեցինք Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ ծանոթանալու խնդիրներին, զրուցելու համայնքի ղեկավարի և բնակիչների հետ։

Եղանք նաև առաջնագծի որոշ հատվածներում՝ ծանոթանալու մեր զինծառայողների մարտական ծառայության կատարման պայմաններին, հայտնելու մեր զորակցությունը իրենց կարևոր առաքելության մեջ։

Տեղ համայնքի Խնածախ գյուղում բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ամենակարևոր խնդիրներից են դեպի գյուղ եկող ճանապարհի և խմելու ջրի հարցերը, որոնց լուծման նպատակով կաշխատենք գործադիրի մեր գործընկերների հետ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում