Կնոջ ու տղամարդու միջեւ ռոմանտիկ հարաբերությունները կինեմատոգրաֆի ստեղծման պահից ի վեր դրա անբաժան մասն են։ Երկրպագուներին գրավում են ոչ թե սիրային պատմությունների էկրանավորումները, այլ իրենց կուռքերի իրական սիրային կյանքը:
«Հոլիվուդյան զույգեր» ֆիլմաշարը պատմում է մեծ կինոսիրավեպերի մասին՝ առաջին հանդիպումից մինչեւ հարսանեկան արարողություն։ Հոլիվուդյան լեգենդար զույգերի սիրային պատմություններից թեեւ ոչ բոլորն են երջանիկ ավարտ ունենում, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքնատիպ է: Հոլիվուդյան հեքիաթի երկրպագուներն ականատես կլինեն դասական ֆիլմերից հատվածների, հազվագյուտ կադրերի ու բացառիկ հարցազրույցների:
Երկուշաբթիից ուրբաթ, կեսգիշերն անց:
Փ/Ֆ «Հոլիվուդյան զույգեր»

Դիտումներ186









