Նորածինների կուրության ախտորոշման և բուժման նոր կենտրոն Երևանում

Նորածինների կուրության ախտորոշման և բուժման նոր կենտրոն Երևանում

Հայաստանում ծնվող նորածինների 10 տոկոսն անհաս է լինում, որի մեջ ծանրակշիռ մաս են կազմում կուրություն ունեցող երեխաները: Նորածինների կուրությունն ախտորոշելուն և բուժումն իրականացնելուն կնպաստի Երևանում բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը», որը միակն է տարածաշրջանում:

Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին խորհրդային միության երկրների ականաբուժության ոլորտի անվանի մասնագետներ։ Նրանք մեր երկրիր են ժամանել մասնակցելու 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովին:

Անհաս նորածինների կյանքեր փրկող ակվարիումների զարգացման հետ մեկտեղ շատացել են նաև մանկական կուրության դեպքերը: Առատ թթվածնի մատակարարումը, որ երեխայի կյանքի փրկության միակ հույսն է դառնում, միաժամանակ, ցավոք, նաև նրան աչքերի լույսից է զրկում: Այդ խնդիրը հատկապես Հայաստանում մեծ տարածում ունի:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի խոսքով՝ սա պետության, մասնավորի, սփյուռքի և միջազգային կառույցների համագործակցության արդյունք է, որով հենց ծննդատանը կփորձեն նորածինների տեսողության խնդիրը միանգամից լուծել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում