ԴԴիանա Գասպարյան

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը։

Տղամարդկանց 13 և կանանց 4 քաշային կարգերում հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։

Տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: Կանանց պայքարում հաղթող են ճանաչվել Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Զուլիա Լալայանը (57 կգ) և Լիլիթ Ասատրյանը (63 կգ):

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանում կանցկացվի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Նախապատրաստվելով տնային ԵԱ-ին՝ բռնցքամարտիկները Վազգեն Բադալյանի գլխավորությամբ միջազգային մրցաշարի կմասնակցեն Ռումինիայում և ընկերական մենամարտեր կանցկացնեն Վրաստանի հավաքականի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում