ԳԳոհար Սարգսյան

Էկոնոմիկայի նախարարը աշխարհի խոշոր լոգիստիկ ընկերություններից մեկի տնօրենի հետ քննարկել է Շիրակի չոր նավահանգստի նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը աշխարհի խոշոր լոգիստիկ ընկերություններից մեկի տնօրենի հետ քննարկել է Շիրակի չոր նավահանգստի նախագիծը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկի՝ DP World-ի գործառնական տնօրեն Չաք Հիթի և մյուս գործընկերների հետ:

«Ներկայացրել եմ Շիրակի չոր նավահանգստի նախագիծը, քննարկել հավանական հետաքրքրությունների շրջանակը»,- գրել է Քերոբյանը։

Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում