ԳԳոհար Սարգսյան

Ջոն Գալլագերը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար կանխատեսելի և կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ

Ջոն Գալլագերը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար կանխատեսելի և կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

 

Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:

 

Դեսպան Գալլագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:

 

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` կողմերը խոսել են Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցության, մասնավորապես բյուջետային գործընթացի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:

 

Հանդիպման ընթացքում երկուստեք նախանշվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում