ԳԳոհար Սարգսյան

Արդարադատության նախարարի տեղակալը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նորանշանակ տեղակալ Գուրգեն Աֆրիկյանին:

 

Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Լևոն Բալյանը հույս է հայտնել, որ Գուրգեն Աֆրիկյանն իր ունեցած փորձառությունը կներդնի Պրոբացիայի ծառայության բարեփոխումներին նպաստելու համար:
 

 

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայությունից սպասելիքները մեծ են՝ ոլորտի բարեփոխման և ծառայության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:

 

Գուրգեն Աֆրիկյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի բարեփոխումների կատարման համար:
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում