Գորիսն այսուհետ «խելացի քաղաք» անվանումը կունենա

Գորիսն այսուհետ «խելացի քաղաք» անվանումը կունենա

ՀՀ-ում «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցել են մի շարք քաղաքներ, որոնցից հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքը:

Գորիսը Հայաստանի հարավային դարպասի կարևոր հենակետերից է, գտնվում է մի շարք կարևոր մայրուղիների խաչմերուկում, պահպանվել է պատմական կառուցապատման միջավայրը և այլն։ Այս ամենի շնորհիվ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախապատվույթյունը տվել է Գորիս քաղաքին: 

«Խելացի քաղաք»՝ նշանակում է  ունենալ խելացի տնտեսություն, խելացի կառավարում, խելացի կազմակերպված շրջակա միջավայր և, իհարկե, խելացի բնապահպանություն: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը վստահ է, որ հենց մեր քաղաքը իր խելացի բնակչության և համագործակցության շնորհիվ կարող է իրականացնել այս ծրագիրը: 

Նախագծի հիմնական նախաձեռնողը Ավստրիայի կառավարությունն է, քանի որ Ավստրիայի Գրաց քաղաքն առաջինն է կիրառել այդ չափորոշիչները: 

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում