ՎՎահե Դավթյան

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի մարմինը նույնականացվել է

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի մարմինը նույնականացվել է

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի մարմինը նույնականացվել է:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Լուրերին» հայտնել է՝ հաստատվել է, որ նա 2022-ի սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Զինծառայողը անհետ կորած էր համարվում:

Ծնողները պնդում էին, որ գիտեն՝ որտեղ է իրենց որդու մարմինը, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում էր սեպտեմբերյան ագրեսիայից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում