ԼԼիլիթ Ասատրյան

Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի. Սուրեն Պապիկյան

Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամաս կատարած այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ, գրասենյակ and ներսում նկարն է

«Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ընդգծել եմ, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։ Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ՝ նշել եմ, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպումների ընթացքում հավելել եմ, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ»,- նշված է գրառման մեջ։

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում