ԱԱրսեն Մկրտչյան

Հատուկ հարկման համակարգերում գործունեություն իրականացնելու հայտարարության ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Հատուկ հարկման համակարգերում գործունեություն իրականացնելու հայտարարության ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 20-ն է:

 

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։

 

Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում