ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է. Ռուբեն Ռուբինյան

Արդեն 44 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ռուբինյանն անդրադարձել է նաև ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակին։

«Ավելին, Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազն ու էլեկտրականությունը: Իհարկե, Ադրբեջանը հերքելու է այս ամենը, փաստարկներ է բերելու՝ ասելով, թե որևէ շրջափակում չկա կամ փորձելու է արդարացնել շրջափակումը»,- նշել է Ռուբինյանը:

Նա առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք: «Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են, ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն: Նրանց նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է»,- ընդգծել է Ռուբինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում