ՄՄարո Թարվերդյան

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մովսիսյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում