ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն. Ֆոն դեր Լայեն

Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը հուսով է, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Մենք ամենախիստ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք երկրի տնտեսությունը տասնամյակներ շարունակ ճգնաժամի մեջ կպահեն և նրա արդյունաբերությունը կզրկեն ժամանակակից և կրիտիկական տեխնոլոգիաներից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը փոխարինել է ռուսական գազի խողովակաշարով մատակարարման 80%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում