ՎՎահե Դավթյան

Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը` հրաձգության միջազգային մրցաշարի փոխչեմպիոն

Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը` հրաձգության միջազգային մրցաշարի փոխչեմպիոն

Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված ISSF Grand Prix միջազգային մրցաշարի փոխչեմպիոն:

Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14:16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:

Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ հորիզոնականը:

Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց մրցաձևում էլ Հայաստանը ներկայացրել է Հրաչ Բաբայանը և գրավել 43-րդ հորիզոնականը:

Արդյունքները

Օդամղիչ հրացան, անհատական, 10 մ, 60 կրակոց

Հրաչ Բաբայան - 620.8՝ 43-րդ տեղ

Օդամղիչ ատրճանակ, անհատական, 10 մ, 60 կրակոց

Էլմիրա Կարապետյան - 579` 7-րդ տեղ

Բենիկ Խլղաթյան - 574` 10-րդ տեղ

Թիմային MIX, 10 մ, 30+30 կրակոց

Բենիկ (293) + Էլմիրա (281), եզրափակիչ (14:16), 2-րդ տեղ

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում