ԳԳոհար Սարգսյան

Ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին․ նախագիծ

Ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին․ նախագիծ

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սև մետաղից սալիկներ, աղացագնդեր, սև մետաղի թափոններ և ջարդոն, սև մետաղից պատրաստված խողովակներ և դրանց կցամասեր, սև մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաև գունավոր մետաղի թափոններ և ջարդոն:

Նշվել է, որ սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքներին: Միաժամանակ գործող օրենքի  համապատասխան հոդվածով նշված դասակարգիչներն առաջարկվում է համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ:

Վահան Քերոբյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում:

Հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե արդյոք ՌԴ Պետդուման ցանկանո՞ւմ է օրենսդրորեն բարձր եկամտահարկ կիրառել իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուկրաինական հակամարտության հետևանքով գտնվում և աշխատում են ԱՊՀ և այլ երկրներում, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ մեր երկիրն ամեն ինչ անում է հատկապես ՏՏ ոլորտի օտարերկրյա աշխատակիցների համար եկամտային հարկի լավ ռեժիմ ապահովելու ուղղությամբ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 26-ի նիստում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում