ԳԳոհար Սարգսյան

Հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.4 տոկոսով

Հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.4 տոկոսով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 11 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: Հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.4 տոկոսով: Ամենաբարձր աճը դարձյալ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում է՝ 67.8 տոկոս, արտահանումը աճել է 75.2, իսկ ներմուծումը՝ 63.6 տոկոսով:

Ծառայությունների ծավալը աճել է 28.2 տոկոսով, շինարարությանը՝ 13.9, առևտրի շրջանառությունը՝ 16.2, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8.4 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը`16.8 տոկոսով:

Սպառողական գնաճը կազմել է 8.7, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.9 տոկոս:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում