ԼԼիլիթ Ասատրյան

ՏԿԵ նախարարը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են համաձայնագրի փոփոխություններով նախատեսված նոր հնարավորությունները

ՏԿԵ նախարարը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են համաձայնագրի փոփոխություններով նախատեսված նոր հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ֆինանսական տնօրեն Լուիզ Հանանիայի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքն ու առկա համագործակցությունը։
 

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են համաձայնագրի փոփոխություններով նախատեսված նոր հնարավորությունները։
 
Մասնավորապես՝ արևային կայանների ու հիդրոէլեկտրակայանների միջոցով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրությանը վերաբերող հարցեր, ինչը հնարավորություն կտա մեղմել էլեկտրաէներգիայի արժեքի ազդեցությունը ջրի սակագնի վրա։
 

 

Նախարարը և Լուիզ Հանանիան վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ արդյունավետ աշխատանքը՝ համաձայնագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում