ՄՄարո Թարվերդյան

Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարումը ապահովում է տնտեսական արդյունքներ. ՏԿԵ նախարար

Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարումը ապահովում է տնտեսական արդյունքներ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2020-2021 թթ. ազգային զեկույցի ներկայացման համաժողովին։ 

Համաժողովին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հանքարդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Բացման խոսքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ողջունել է ԱՃԹՆ-ի ազգային չորրորդ զեկույցին նվիրված համաժողովի բոլոր մասնակիցներին և նկատել, որ բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարումը ապահովում է տնտեսական արդյունքներ, ինչը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանն ու առաջխաղացմանը:

«Այդ առումով Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գրանցած ձեռքբերումները կարևոր նշանակություն են ունեցել երկրի հանքարդյունաբերության ոլորտում Բաց կառավարման սկզբունքները կիրառելու գործում»,-ընդգծել է Սանոսյանը: 

Նախարարը կարևորել է նաև ԱՃԹՆ-ի ներդրմամբ Հայաստանում ստեղծված եզակի հարթակը՝ բազմաշահառու խումբը, որը հնարավորություն է տալիս մի տեղում հավաքել բոլոր հետաքրքրված կողմերին և իրազեկ բանավեճ ու քննարկումներ անցկացնել հանքարդյունաբերության ոլորտին վերաբերվող հարցերի շուրջ: 

Համաժողովի ժամանակ ներկայացվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը, որն ամփոփում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության 2020-2021 թվականների արդյունքները, այդ թվում, Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունների վերաբերյալ տվյալները, այդ ընդերքօգտագործողների կողմից արտադրված և արտահանված արտադրանքի, պետական բյուջե վճարած եկամուտների, այդ եկամուտների տեղաբաշխման, ՀՀ տնտեսության մեջ ոլորտի ներդրման և ԱՃԹՆ գործընթացի շահառուների վերաբերյալ: 

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է երկու պանելային քննարկում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում