ԳԳոհար Սարգսյան

Կան խնդիրներ, աշխատում ենք այդ ուղղությամբ. Քերոբյանը՝ լաստանավային հաղորդակցության մասին

Կան խնդիրներ, աշխատում ենք այդ ուղղությամբ. Քերոբյանը՝ լաստանավային հաղորդակցության մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Լարսում թողունակության բարձրացման հարցին: 

«Մեր ջանքերը Լարսի ծանրաբեռնվածությունը թուլացնելու կամ թեթևացնելու դեպքում արդեն պսակվել են հաջողությամբ: Այս պահին Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել: Լրացուցիչ անցակետեր են բացվել, տեղադրվել են լրացուցիչ ռենտգեն սարքեր»,- ասաց Քերոբյանը:

Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաև լաստանավային բեռնափոխադրումների իրականացման մասին:

«Կան խնդիրներ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը նախընտրում է ունենալ Լարսին այլընտրանք, ապրանքները Սև ծով հասցնելու ու ջրային տրանսպորտով արտահանելու հնարավոր տարբերակ է երկաթուղով բեռը Փոթի հասցնելն ու լաստանավով ճանապարհելը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում