ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են համագործակցության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր. հանդիպում ՄՊՀ-ում

Քննարկվել են համագործակցության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր. հանդիպում ՄՊՀ-ում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են՝ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2023 թվականի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի շուրջ, ինչպես նաև քննարկել բիզնեսի ներկայացուցիչների համար Երևանում հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում