ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Քերոբյանն ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրենին

Վահան Քերոբյանն ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրենին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and կոստյում նկարն է

 

Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների առաջատար մատակարար է, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական մասշտաբային լուծումների մշակմամբ էլեկտրոնային առևտրի, ֆինանսների և այլ ոլորտներում, տրամադրում թվային փոխակերպման խորհրդատվական և այլ ծառայություններ։ Ընկերությունը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, գործում է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 250 աշխատակից։
 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ նստած են նկարն է

 

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության հիմնական առաքելությունն ու Հայաստանի գրասենյակի գործունեությունը, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Վահան Քերոբյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանն ու պետական աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակությանը։
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում