ՄՄարիա Գաբրիելյան

Թունաքիմիկատների ներմուծման պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ

Թունաքիմիկատների ներմուծման պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ:

 

Նարեկ Հայրապետյանը ներկայացրել է ՍԱՏՄ ղեկավարի վերջին հրամանը, ըստ որի պարտադիր կլինի պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը:

 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը խոսել է ևս մեկ փոփոխության մասին, որը միտված է խնայելու այս ոլորտի տնտեսվարողների ժամանակն ու ռեսուրսները: Նախկինում պեստիցիդների գրանցման գործընթացի որոշ փուլերի համար հստակ ժամկետներ սահմանված չէին, և այդ անորոշությունը միշտ անհանգստության առիթ է եղել: Այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակերպվեն գրանցման հայտը ստանալուց մինչև բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները:

 

Կազմակերպությունների ներկայացուցիչները նախատեսվող փոփոխությունները գնահատելով որպես կառուցողական՝ հանդես են եկել մի շարք գործնական առաջարկներով՝ խոստանալով կարճ ժամկետում ներկայացնել դրանք համակարգված, գրավոր կերպով:

 

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը վստահեցրել է, որ տեսչական մարմինը բաց է ցանկացած քննարկման համար և պատրաստակամություն է հայտնել մանրամասնորեն դիտարկել բոլոր առաջարկությունները:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում