ՄՄարիա Գաբրիելյան

Սուբվենցիոն երկու ծրագիր տեխնիկայի ձեռքբերման համար. հաշվետվություն Շիրակի մարզպետարանից

Սուբվենցիոն երկու ծրագիր տեխնիկայի ձեռքբերման համար. հաշվետվություն Շիրակի մարզպետարանից

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման երկու ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

 

«Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151 մլն 68 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարել է «Սաննի մոթորս» ՍՊԸ -ն։

 
Բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ)՝ 2 տեխնիկա
Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ (Sunward swl 3220)` 1 տեխնիկա
 
«Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ ավտոաշտարակի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 26 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը եղել է 50 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարել է «ԱԿՇՆ ՔՈ» ընկերությունը։
 
Վերհան հարթակով բեռնատար (ավտոաշտարակ Foton aumark)՝ 1 տեխնիկա:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում