ԳԳոհար Սարգսյան

2020 թվականի ՀՆԱ-ի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին. Բաբկեն Թունյան

2020 թվականի ՀՆԱ-ի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին. Բաբկեն Թունյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

 

«Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։

 

Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, առավել քան արդիական է։

 

Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։ 2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն»,- գրել է պատգամավորը:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում