ԱԱրսեն Մկրտչյան

Գնել Սանոսյանը «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցեր

Գնել Սանոսյանը «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը, այդ թվում՝ գիտական, գիտատեխնիկական կադրերի պատրաստման ոլորտում։

 

Նշվել է, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում գիտական ներուժ ունի և այդ ոլորտում հնարավոր է «Ռոսատոմի» հետ լավ համագործակցություն ձևավորել։

 
 

Նախանշվել է ատոմային էներգետիկայի ոլորտում նորարական տեխնոլոգիաների և լուծումների վերաբերյալ համատեղ մշակումներ իրականացնելու հնարավորությունը։

 
Հանդիպման ժամանակ քննարկվել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում