ԳԳոհար Սարգսյան

Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Խաղաղություն օրհնված Հայաստանի հոգուն և երկնքին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում