ՔՔրիստինե Ոսկանյան

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ 

 

 

Նախարարը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետի հետ դիտարկել է Վաղարշապատ - Մեծամոր՝ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման (աջ գոտի) կմ18+200-կմ19+635, կմ19+945-24+434, կմ24+689-կմ25+593, կմ29+385-կմ29+896, կմ30+152-կմ32+675, կմ33+833-կմ37+417 հատվածի՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները։ Աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտված են։

 

Նախարարը դիտարկել է նաև Տ-3-76, Զարթոնք - Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ևս իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։

 

Նախարար Սանոսյանը մի շարք թերություններ է մատնանշել։
 
 
Մասնավորապես ճիշտ կառուցված չեն եղել մայթեզրերը, թեքահարթակները։ Նախարարը հանձնարարել է շինարարին վճարել բացառապես թերությունները վերացնելուց հետո։
 
«Պետական բյուջեի միջոցներով իրականացվող որևէ ծրագրի հանդեպ և, առհասարակ, չպետք է նման մոտեցում լինի։ Եթե որևէ շինարարի թվում է, որ կարող է արագ, անփույթ, անորակ աշխատանք իրականացնել և այդ աշխատանքը կընդունվի ու կվճարվի, ապա սխալվում է։ Աշխատանքները պետք է ավարտել սահմանված ժամկետին և բարձր որակով»,- ընդգծել է նախարարը։
 

 

Սանոսյանն Արտաշարում ծանոթացել է նաև ջրագծի անցկացման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։ 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում