Անդրե Աղասիի ամբողջական անունը Անդրե Քըրք Աղասի է: Թենիսիստի հայրը՝ Մայքլ Աղասին, որդու երկրորդ անունը դրել է իր բարեկամ Քըրք Քըրքորյանի պատվին: Հայաստանի ազգային հերոսի կյանքում շատ բան է պատահել, քիչ բան՝ իմացվել. վստահ է նրա կենսագիրը: «Խաղացողը» Վիլյամ Ռեմփելի գրքի վերնագիրն է: «Wall Street Journal»-ն արդեն անվանել է այն «միլիարդատիրոջ հետաքրքիր դիմանկար»:










