ՄՄարիա Գաբրիելյան

Նազելի Բաղդասարյանը հետևել է Աշոցքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Նազելի Բաղդասարյանը հետևել է Աշոցքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային պատասխանատուների հետ այցելել է Աշոցք համայնք: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Աշոցքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: 
 
Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Արփենի բնակավայր, որտեղ հետևել է «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընթացքին:
 
Ծրագրի արժեքն է 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարության համամասնությունն է։ 
 
Կարևորելով Կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունը, ինչպես նաև պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ Շիրակի մարզպետը անդրադարձել է աշխատանքների որակին ու նշել, որ արձանագրված յուրաքանչյուր թերացում պետք է ամենասեղմ ժամկետում վերացվի, հակառակ դեպքում ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի։
 
Մարզպետն ու համայնքապետը հետևել են նաև Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքներին։ Այս ծրագրի արժեքը  127 մլն 607 հազար դրամ է, 2022-ի համար նախատեսված է 42 մլն 420 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
 
Աշոցքի Ռուդակովի փողոցում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են, մարզպետը գնահատել է աշխատանքի որակը: Ասֆալտապատումն իրականացվել է «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 62 մլն 156 հազար դրամ է, Կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում