ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը

Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը

ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Այցի նպատակն է անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում:

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական և ազգային համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում