ՎՎարդուհի Հարությունյան

Վաշինգտոնն աջակցելու է Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին. ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարություն

Վաշինգտոնն աջակցելու է Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին.  ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարություն

ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակել է 2022 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթղթում նշվում է, որ բացի Ուկրաինային աջակցությունից՝ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի ամրապնդելու ժողովրդավարական այլ երկրների կայունությունը:

«Մենք աջակցելու ենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին»,- ասված է ռազմավարության տեքստում։

Նշվում է նաև, որ Վաշինգտոնը կգործակցի Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կապերն Արևմուտքի հետ։

Փաստաթղթում հերթական անգամ շեշտվում է՝ ԱՄՆ-ը կհակազդի Իրանի գործողություններին և թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել: «Կշարունակենք աջակցել Կենտրոնական Ասիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Կնպաստենք այս տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական գործընթացների բարելավմանն ուղղված ջանքերին»,- նշվում է ռազմավարության մեջ:

Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը զսպելու է Ռուսաստանին, մրցելու է Չինաստանի հետ և փորձելու է հաղթել այդ մրցավազքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում