ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա հիշեցրել է Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին կայացած  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, ընդգծել՝ սա վերջին բռնություններից հետո նման ձևաչափով առաջին հանդիպումն էր:

Փրայսը կարևորել է նաև պետքարտուղարի հոկտեմբերի 10-ի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, հավելել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը նույնպես ամենօրյա շփումների մեջ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ։ «Չեմ կարող հստակ արդյունք խոստանալ, սակայն կարող եմ խոստանալ, որ այս հարցը մեզ համար առաջնահերթություն կմնա»,- եզրափակել է Փրայսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում