ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Քերոբյանը մասնակցել է անասնաբուծական համալիրի հիմքում առաջին քարե բլոկի տեղադրմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է անասնաբուծական համալիրի հիմքում առաջին քարե բլոկի տեղադրմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

 

«Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա և օրինակ կծառայի նաև այլ ընկերությունների համար», - նշել է Վահան Քերոբյանը։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։

 
Հնարավոր է սա 11 մարդ and դրսում նկարն է

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում