ԼԼիլիթ Ասատրյան

Հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային զորավարժությունների

Հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային զորավարժությունների

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպումներ ունեցել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈՒ 76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։

Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում