ՄՄարո Թարվերդյան

Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարը՝ Վահան Քերոբյանին

Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարը՝ Վահան Քերոբյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ մաունթայն ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։

 

Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։

 

Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։

 

Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում