ԳԳոհար Սարգսյան

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է. Թունյան

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է. Թունյան

2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: 

 

«Հունվար-օգոստոսին աճի տեմպն արագացել է (հունվար-հուլիսին այն 13.1% էր, հունվար-հունիսին՝ 11.8%):
 

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2 %-ով, շինարարությունը՝ 14.2 %-ով, ծառայությունները՝ 27.1 %-ով, առևտրաշրջանառությունը՝ 13.6 %-ով:

 

Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ 2022 թվականը կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, և նախատեսվածից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ։ Ինչը թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե»,- գրել է նա։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում