ՎՎարդուհի Հարությունյան

Հրապարակվել են Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների նախնական արդյունքները

Հրապարակվել են Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների նախնական արդյունքները

Հաշվիչ հանձնաժողովները հրապարակել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների նախնական արդյունքները:

Ռուսաստանի ընտրատեղամասերում Դոնեցկի բնակիչների 98,72 %-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն (քվեաթերթիկների 75,23 %-ի մշակման արդյունքում), Լուգանսկի՝ 97,9 %-ը (քվեաթերթիկների 77,89 %-ի մշակման արդյունքում), Զապորոժիեի մարզի՝ 97,74% (քվեաթերթիկների 57 %-ի մշակման արդյունքում) և Խերսոնի մարզի՝ 96,75 %-ը (քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում)՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Հրապարակվել են նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում քվեարկության առաջին արդյունքները: Արձանագրությունների 11,62 %-ի մշակման արդյունքներով՝ Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին քվեարկել է ընտրողների 87,42 %-ը։ Զապորոժիեի մարզում դիտարկել են քվեաթերթիկների 29,19 %-ը. Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել ընտրողների 93,11 %-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում