ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սլովակիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սլովակիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Միրոսլավ Հացեկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին՝ որպես Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք իր առաքելության ընթացքում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Քննարկվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը։

Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում