ԼԼիլիթ Ասատրյան

ՄՊՀ նախագահը մասնակցել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակի միջոցառումներին

ՄՊՀ նախագահը մասնակցել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակի միջոցառումներին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է «5+1» ձևաչափով նիստին, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման մարմնի 30-ամյակի միջոցառումներին, հանդիպել է Բելառուսի Հանրապետության իր գործընկերոջ հետ: Այդ մասին ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 

Մինսկ կատարած այցի շրջանակում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական նիստին: Նիստի շրջանակում ՄՊՀ նախագահը ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտում կատարված օրենսդրական վերջին փոփոխություններին:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «трейд диалог между народн ый форум выставка поставщи минск 7-8 сен сентября тября 2022 года HoReCa продукт BY антимонопольному регулированию вреспубликебеларусь республике международнаяконференция белоус трейд PO M» նկարն է
 

Այցի ընթացքում Գեղամ Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հետ: Քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև կնքված հուշագրի շրջանակում համագործակցության խթանմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը մասնակցել է նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև զեկույցով է հանդես եկել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Ներկայացվել են 2021-2022 թվականներին իրականացված և ընթացիկ ոլորտային ուսումնասիրությունները և առավել ուշագրավ վարույթները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում