ՎՎարդուհի Բալյան

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

 

ՄՊՀ նախագահը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

 
Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում