ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել է Հայաստանի և Ֆիլիպինների համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը

Քննարկվել է Հայաստանի և Ֆիլիպինների համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում