ԱԱլիս Մելիքսեթյան

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. «Փյունիկը» պարտվեց «Շերիֆին»

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. «Փյունիկը» պարտվեց «Շերիֆին»

Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) - «Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ 3:2 հաշվով հաղթեց «Շերիֆը»:

«Շերիֆ» - «Փյունիկ»՝ 0:0 (0:0, 0:0)  (11մ՝ 3:2)  

Քիշնև, «Զիմբրու» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրեաս Էկբերգ (Շվեդիա)

11 մետրանոց հարվածաշար

Հարությունյան՝ 0:0, Տեջան՝ 1:0, Դաշյան՝ 1:0, Ամբրի՝ 1:0, Ռենզո Խոսե՝ 1:0, Դիոփ՝ 1:0, Գարեգինյան՝ 1:1, Կպոզո՝ 2:1, Վակուլենկո՝ 2:2, Կիկի՝ 2:2, Կովալենկո՝ 2:2, Ռադելիչ՝ 3:2

Այսպիսով, «Փյունիկը» ավարտում է ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայում և պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում