ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանն ընտրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն, որտեղ ԵՄ-ն կարևոր գործընկեր է:
Սոնա Ղազարյանը եվրաինտեգրման առաջընթաց է համարել առանց մաքսատուրքի տեղական արտադրանքի արտահանումը: Նրա գնահատականով ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները ունեն քաղաքական դրդապատճառներ: ԵՄ, թե ԵԱՏՄ ընտրութուն կատարողը լինելու է ժողովուրդը, նշել է պատգամավորը:













