«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագման անշարժ և շարժական գույքեր, նաև 235 մլն դրամ:
Ըստ դատախազի՝ Վարդանյանը առաջին ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք է բերել 2003 թ-ին: Հիշեցնենք, որ 2003-ից 2008թ-ը նա զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:













