Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությանը իրենց լիազորությունները չկատարելու համար մեղադրյալ են տեղամասային ընտրական հանձնաժողովների երկու նախագահներ: Այս տեղամասերում ընտրությունը շարունակվել է նաև ժամը 20-ից հետո:
Մեղադրանք է առաջադրված նաև այն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, որտեղ ընտրողներին չէր տրամադրվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը:
Վարույթների նախաքննությունն ավարտվել է:










