Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։

Հայաստանի մարզիկները մրցակցել են տարբեր երկրների ուժեղագույն ներկայացուցիչների հետ և գրանցել հետևյալ արդյունքները։

Մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Սա նրա՝ աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։

Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանն աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։

Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։ Մարզիկների գրանցած արդյունքները երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունք են։

Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 4-ի գիշերը վերադարձել է հայրենիք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում